Դատարանը շարունակում է քննել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդութոըանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 19-ին, շարունակվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ Քիչ առաջ դատարան եկավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նշենք, որ դատական նիստն ընթանում է դռնփակ։
Դատարանի բակում ու հարակից տարածքներում այսօր էլ մեծ թվով ոստիկաններ կան։ Դատարանի բակում են նաև ԲԿՀ պատգամավորները։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ–ում մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։
Գագիկ Ծառուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է շինծու գործ։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։
Կարծիքներ