Հակառակորդը լատինատառ հաղորդարություններ է ուղերկել բաժանորդներին. Արծրուն Հովհաննիսյան
Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ այս անցնող գիշերվա ընթացքում հակառակորդը հետաքրքիր տեղեկատվական գործողություն է իրականացրել:
«Տարբեր հեռախոսահամարների վրա ստացվել են տարբեր հաղորդագրություններ, որոնք եղել են լատինատառ, ոչ այնքան հասկանալի: Այս հայտարարությունները եղել են զոհերի, արյան մասին»,-այսօր հրավիրված ասուլիսում ասաց Հովհաննիսյանը:
Նա կոչ արեց չտրվել կեղծ լուրերին, ապա ավելացրեց, որ հիմա օպերատորները այս տեղեկությունները հերքող հաղորդագրություններ են ուղարկում:
Կարծիքներ