Փարիզում թալանել են աշխարհի լավագույն հյուրանոցը
Փարիզում թալանել են George V հյուրանոցը, որը մի շարք հրատարակությունների կողմից բազմիցս ճանաչվել է լավագույնն աշխարհում: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 8-ին: Այս մասին հայտնում են Le Figaro- ն և Le Parisien- ը՝ վկայակոչելով գործի քննությանը մոտ կանգնած աղբյուրներ:
«Հարձակվողները երկուսն էին: Նրանք մտել են հյուրանոցի շենք, կոտրել ապակիները և գողացել զարդեր, այդ թվում՝ հայտնի ոսկերչական ապրանքանիշերի արտադրանք», – լրագրողներին ասել են ոստիկանները:
Իսկ Le Parisien- ը, վկայակոչելով իր աղբյուրները, նշում է, որ թալանի մեջ ներգրավված է եղել մեկ անձ: Նա մտել է շենք և ատրճանակը ուղղել է երկու աշխատակիցների վրա, ովքեր հյուրանոցի նախասրահում են եղել: Հետո կացնով կոտրել է ցուցափեղկերը և հանել զարդերը: Գողոնը նա դրել է գրպանները, այնուհետև դուրս եկել փողոց, որտեղ նրան սպասում էր հանցակիցը: Հետո հարձակվողները փախել են: Նրանց դեմքերը փակ են եղել:
George V-ը պատկանում է կանադական Four Seasons Hotels and Resorts ընկերությանը:
Կարծիքներ