Հրդեհ Արթիկ քաղաքում

Հրդեհ Արթիկ քաղաքում

Հունիսի 7-ին, ժամը 00։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Ղարիբջանյան փողոցի տներից մեկի մոտակայքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղարիբջանյան փողոցի տներից մեկի բակում գտնվող օժանդակ շինությունում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:50-ին, մարվել՝ 01:30-ին: Այրվել են շինության ներսի երեսպատման փայտե կառուցատարրերը (մոտ 30քմ) և կից գտնվող մատուռի փայտե առաստաղը (մոտ 1քմ):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում