12 նոր կառավարիչ համալրել է սնանկության ոլորտը. մատուցվող ծառայությունների շնորհիվ կթոթափվի քաղաքացիների բեռը

12 նոր կառավարիչ համալրել է սնանկության ոլորտը. մատուցվող ծառայությունների շնորհիվ կթոթափվի քաղաքացիների բեռը

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի նախագահությամբ անցկացվել է 2023 թ. սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման երկրորդ՝ հարցազրույցի փուլը: Առաջին փուլի 30 մասնակիցներից երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն են ստացել 12-ը: Բոլոր մասնակիցների հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները դռնփակ նիստում իրականացրել են հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որի արդյունքում հանձնաժողովը՝ առանձին-առանձին նշանակված գնահատականների միջինով որոշել է մասնակիցների վերջնական գնահատականները:

 

«Արդարադատության նախարարությունը շնորհավորում է 2023 թ. սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումը հաղթահարած 12 մասնակիցներին՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք»,- նշվում է նախարարության տարածած հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում