Զախարովան անդրադարձել է Լաչինի միջանցքը բացելու հարցում Ադրբեջանի հետ աշխատանքի մասին հարցին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու հարցում Ադրբեջանի հետ տարվող աշխատանքների մասին հարցին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարիա Զախարովան պատասխանել է այն հարցին՝ արդյոք ռուսական կողմը հնարավորություն ունի ազդելու Ադրբեջանի վրա՝ կապված Լաչինի միջանցքի շրջափակման հետ և արդյոք հնարավոր է մարդասիրական օգնություն հասցնել Արցախ ուղղաթիռներով և ինքնաթիռներով, որոնք ունեն ռուս խաղաղապահները։
«Մենք աշխատում ենք բոլոր կողմերի հետ, ոչ միայն հանրային հարթությունում, ինչ վերաբերում է մեթոդաբանությանը։ Իսկ ինչ վերաբերում է մարդասիրական օգնության մատակարարմանը, ապա, ինչպես հասկանում ենք, միջազգային կառույցի առանձին երկրներ այս հարցի լուծման զանազան տարբերակներ են մշակում», - ասել է դիվանագետը։
Կարծիքներ