Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին

Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին

Պոլսո  Հունաց պատրիարքը հայտնել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտադիր է 2025 թվականին այցելել Թուրքիա՝ մասնակցելու Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Dailysabah-ը՝ հղում անելով Պոլսո  Հունաց պատրիարք Բարդուղիմեոսին։

«Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը ցանկանում է միասին տոնել այս կարևոր տարեդարձը»,- ասել է նա:  

Նրա խոսքով՝ այժմ ստեղծվում է կոմիտե՝ կազմակերպելու Հռոմի Ֆրանցիսկոս պապի  այցը Թուրքիա, և Վատիկանը շուտով կապ կհաստատի Թուրքիայի իշխանությունների հետ այս հարցով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում