Հրազդան քաղաքում այրվել է ավտոմեքենա

Հրազդան քաղաքում այրվել է ավտոմեքենա

Հուլիսի 5-ին, ժամը 04:05-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երկաթգծի թաղամասում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:21-ին, մարվել՝ 04:46-ին: Այրվել է «LuAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․):