Ավստրալիան եւ Հարավային Կորեան 680 միլիոն դոլարի պաշտպանական համաձայնագիր են կնքել

Ավստրալիան եւ Հարավային Կորեան 680 միլիոն դոլարի պաշտպանական համաձայնագիր են կնքել

Ավստրալիան եւ Հարավային Կորեան 680 միլիոն դոլար արժողությամբ պաշտպանական համաձայնագիր են կնքել, որը երկու երկրների միջեւ ամբողջ պատմության ընթացքում խոշորագույնն է դարձել:

Պայմանագրի համաձայն՝ Hanwha հարավկորեական պաշտպանական ընկերությունը ավստրալական բանակին կտրամադրի հրետանային զենք, մեքենաներ եւ ռադարներ, հաղորդում է Associated Press-ը։

«Պայմանագիրը, որը մենք ստորագրել ենք այսօր, կարծում եմ, շատ բան է ասում այն մասին, թե ինչպիսին են, մեր կարծիքով, Կորեայի պաշտպանական արդյունաբերության հնարավորությունները»,- ասել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը:

Hanwha-ի հետ պայմանագիրը Ավստրալիայում շուրջ 300 աշխատատեղ կստեղծի, հաղորդում է AP-ն։

Բացի այդ, Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի այցը օտարերկրյա առաջնորդի առաջին այցն է Ավստրալիա համավարակի սկզբից ի վեր։

Մունը եւ Մորիսոնը պայմանավորվել են ստեղծել «համապարփակ ռազմավարական գործընկերություն», ի լրումն մաքուր էներգիայի տեխնոլոգիաների վրա համատեղ աշխատանքի եւ կարեւոր օգտակար հանածոների մատակարարման հեշտացման:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում