Արցախում ճանապարհները հիմնականում անցանելի են
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Միջշրջանային բոլոր ուղղություններով իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ: Ստեփանակերտ- Շուշի-Բերձոր ճանապարհահատվածի ամբողջ երկայնքով «Վահե Կարապետյան» և «Արցախուղի» ընկերություններն աշխատում են ճանապարհն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ: ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Սարավան-Սիսիան-Զանգեր հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տիգրանաշեն-Զանգակատուն հատվածները դժվարանցանելի են: Սյունիքի և Արարատի մարզերում տեղում է ձյուն: ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին. Դժբախտ ելքով պատահարներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու համար երթևեկն այս օրերին կազմակերպել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ պարտադիր ձմեռային անվադողերով:
Կարծիքներ