Դեռահասների 15 տոկոսը բարձր զարկերակային ճնշում ունի.հետազոտություն
Բարձր զարկերակային ճնշումը հաճախ աննկատ է մնում, սակայն շարունակում է դանդաղ թուլացնել մարդու առողջությունը՝ վնասելով անոթները: Պարզվել է, որ այդ խնդիրն այսօր տարածված է ոչ միայն մեծահասակների, այլ նույնիսկ դեռահասների մոտ: Հետազոտության համաձայն, որը հրապարակվել է Scientific Reports ամսագրում եւ անցկացվել Վալենսիայի դեռահասների շրջանում, հիպերտոնիա է հանդիպում երիտասարդների 14,8 տոկոսի մոտ:
Հետաքրքիր է, որ տղաների շրջանում հիպերտոնիայի տարածվածությունը 2 անգամ ավելի մեծ է, քան աղջիկների շրջանում: Բացի այդ, հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ այդ երիտասարդների գրեթե մեկ երրորդն ունի ավելորդ քաշ:
Հետազոտությանը մասնակցել է Վալենսիայից 11-18 տարեկան 4400 դեռահաս: Երիտասարդները անկետաներ են լրացրել իրենց կենսակերպի մասին, պատմել ֆիզիկական ակտիվության եւ միջերկրածովյան դիետայի նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին: Ինչպես նաեւ չափել են նրանց ճնշումը, քաշը, հասակը եւ իրանի շրջանագիծը:
Կարծիքներ