Ռուս գիտնականները կենդանիների համար COVID-19 պատվաստանյութ կստեղծեն
Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոնի գիտնականները կենդանիների համար COVID-19 պատվաստանյութ են մշակում:
Այս մասին հայտնում է «Россельхознадзор»-ի անասնաբուժություն եւ կյանք գերատեսչական պորտալը:
«Պատվաստանյութը նախատեսված կլինի կատուների եւ ջրաքիսների համար»,-հրատարակությանը հայտնել է հաստատության գիտահետազոտական աշխատանքի եւ մոնիթորինգի գծով փոխտնօրեն Իլյա Չվալան:
Եթե վիրուս լինի գազանաբուծարանում, դա կհանգեցնի վարակի լայնածավալ բռնկմանը: Նման դեպք տեղի է ունեցել Դանիայի եւ Հոլանդիայի մորթե ձեռնարկություններում: Այդ երկրների իշխանությունները որոշում են կայացրել վերացնել վարակված ջրաքիսներին։
«Հոլանդացիները հայտնել են, որ վարակված ջրաքիսները վարակի աղբյուր են դարձել սպասարկող անձնակազմի համար, ինչը նույնպես մտահոգություն է առաջացնում»-ընդգծել է Չվալան:
Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորի գիտական հաստատությունները կենդանիների մոտ COVID-19 հարուցիչի ախտորոշման համար թեստային համակարգեր են մշակել: Հետազոտություններն իրականացվում են արտամարմնային բեղմնավորման և ԳՎ-ի հիման վրա, ինչպես նաև գերատեսչության մի շարք ռեֆերենտ լաբորատորիաներում: Հունիսի վերջին հետազոտվել են 59 կենդանիների նմուշներ՝ շներ, կատուներ, ջրաքիսներ, առյուծներ, գայլեր եւ ոզնիներ:
Հիշեցնենք, որ վերջերս Մոսկվայում COVID-19-ի հարուցիչ էր հայտնաբերվել տնային կատվի մոտ։ Դրանից հետո «Россельхознадзор»-ի ղեկավար Աննա Պոպովան հայտնել է, որ իր գերատեսչությունը կզբաղվի այն հարցի ուսումնասիրմամբ, թե արդյոք մարդը կարող է վարակվել կատվից կորոնավիրուսով:
Կարծիքներ