Սիսիանում համայնքի ղեկավարի ՔՊ թեկնածուն ու ԱԺ պատգամավորները ջերմ հանդիպումներ են ունեցել

Սիսիանում համայնքի ղեկավարի ՔՊ թեկնածուն ու ԱԺ պատգամավորները ջերմ հանդիպումներ են ունեցել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Սիսիանում նախընտրական քարոզարշավիշրջանակում արժանացած ջերմ ընդունելության մասին:

«Սիսիանում, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արմեն Հակոբջանյանի հետ շատ ջերմ ընդունելության արժանացանք Անգեղակոթ, Շաքի և Տոլորս բնակավայրերում։

Հանդիպումներին մասնակցում էին նաև ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Կարեն Համբարձումյանը»,-գրել  է պատգամավորը՝ նշելով, որ սիսիանցիներն իրենց այնքան ջերմ են դիմավորել, որ որոշել են մնալ Սիսիանում և այսօր ևս հանդիպել քաղաքացիների հետ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում