«Ծանրաձող»՝ մետրոպոլիտենի վագոնում. ինչու է այն տեղադրվել

«Ծանրաձող»՝ մետրոպոլիտենի վագոնում. ինչու է այն տեղադրվել

Ծանրամարտի Եվրապայի առաջնությանն ընդառաջ՝ Երևանի Մետրոպոլիտենը «զարդարվել է» սպասվող միջոցառման թեմատիկայով, վագոններից մեկում հսկա ծանրաձող է ամրացվել:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում  հրապարակել է լուսանկարն ու գրել․

«Զգուշացեք, դռները փակվում են: Մոտեցեք ծանրաձողին: Հաջորդ կայարանը Մարզահամերգային համալիր»։

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում