Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 50 նոր դեպք․ մահացել է 3 քաղաքացի
Հայաստանում հունվարի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 980 դեպք, որից 331 հազար 692-ն՝ առողջացած:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 3806 բուժառու:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Մեկ օրվա ընթացքում Հայաստանում կատարվել է 4398 թեստավորում, արձանագրվել է կորոնավիրուսի 50 նոր դեպք: Առողջացել է 133, մահացել՝ 3 քաղաքացի:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7975 մահվան դեպք է արձանագրվել
Ընդհանուր կատարվել է 2 միլիոն 572 հազար 846 թեստավորում:
Կարծիքներ