Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կկիրառի օտարերկրյա գործակալների մասին օրինագծի հանդեպ

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կկիրառի օտարերկրյա գործակալների մասին օրինագծի հանդեպ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին CNN-ի եթերում հաստատել է, որ վետո կկիրառի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հանդեպ։ 

Վրաստանի խորհրդարանը երեքշաբթի երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։

«Ես վետո կկիրառեմ»,- ասել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախագահը հավելել է, որ օրենքը Վրաստանը հեռացնում է ԵՄ-ին միանալուց։

Զուրաբիշվիլին նաև խաղաղ է անվանել երկրում ընթացող ցույցերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում