Կբացի՞, արդյոք, ՆԱՏՕ-ն իր դռները Ուկրաինայի ու Վրաստանի առջեւ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, երեկ հանդես գալով Բրյուգեի Եվրոպական քոլեջում, կարծիք է հայտնել, որ Ղրիմը չէր դառնա Ռուսաստանի մաս, եթե Ուկրաինան 2014 թվականին հանդիսանար դաշինքի անդամ, քանի որ կգործեր մեկը մյուսին պաշտպանելու դաշնակցային պարտավորությունը։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ու Վրաստանի հնարավոր անդամակցությանը, ապա գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքի դռները բաց են։
Նկատենք, որ ՆԱՏՕ-ի կողմից աշխատանքն իրականացվում է Թուրքիայի կողմից։ Մասնավորապես, երկօրյա այցով այսօր Ուկրաինա է այցելել թուրքական պատվիրակությունը խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենտոպի գլխավորությամբ։ Քաղաքական մակարդակով ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում նաեւ Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Թուրքիայի գլխավորությամբ քաղաքական հանդիպումների շարքը ցույց է տալիս, որ փորձ է արվում հող նախապատրաստել հարմար պահին Ռուսաստանի շուրջ իրավիճակը սրելու համար։ Այս ամենը մեզ հետ շաղկապված է այնքանով, որ այլ թեժ օջախների ակտիվացումը կարող է Թուրքիային եւ Ադրբեջանին մղել նոր արկածախնդրության։ Առավել եւս, որ երեկ հայտնի դարձավ Թուրքիայի Սպարտա քաղաքում կանցկացվեն թուրք-ադրբեջանական հատուկջոկատայինների 6-շաբաթյա ուսումնական վարժանքներ»:
Կարծիքներ