ԱՊՀ-ում մտադիր են մարդու իրավունքների հարցով հանձնաժողով ստեղծել
ԱՊՀ-ում մտադիր են մարդու իրավունքների հարցով հանձնաժողով ստեղծել, որի աշխատանքը թույլ կտա դիմագրավել մարդու իրավունքների հետ կապված հարցերի քաղաքականացման փորձերին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտարարել է Համագործակցության գործադիր հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
«ԱՊՀ անդամ երկրները արդիական են համարում ԱՊՀ-ում մարդու իրավունքների հարցով հանձնաժողովի գործունեություն ծավալելը: Հանձնաժողովի ստեղծման հարցով փորձագիտական խմբի նիստը մարտի 4-ին կայացել է Մինսկում: Հանդիպմանը հանգամանորեն կարծիքներ են փոխանակվել թեմայի շուրջ»,- ասվում է գործադիր հանձնաժողովի կայքում:
Նշվում է, որ քննարկումներին, որոնք կայացել են տեսահամաժողովի ձևաչափով, մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ներկայացուցիչները:
Կարծիքներ