Վարչապետի որոշումներով՝ Գեղարքունիքի և Արմավիրի մարզպետների տեղակալները ազատվել են պաշտոններից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, համաձայն որոնց Հենրիկ Մուրադյանն ազատվել է Գեղարքունիքի, Ալեքսան Ալեքսանյանը՝ Արմավիրի մարզպետների տեղակալի պաշտոններից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Հենրիկ Մուրադյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Ալեքսան Ալեքսանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Կարծիքներ