Առողջապահության նախարարի առաջին տեղակալն այցելել է Արմավիր մարզ

Առողջապահության նախարարի առաջին տեղակալն այցելել է Արմավիր մարզ

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում: Փոխնախարարը մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ մասնակցել է մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը, հանդիպել բժշկական կենտրոնների ղեկավարների և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների ներկայացուցիչների հետ, քննարկել պատվաստումներին վերաբերող հարցեր:

 

Լենա Նանուշյանը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային գործընթացով պայմանավորված առողջապահության նախարարության մշակած քաղաքականությունը, քննարկման ընթացքում խոսել հանրապետության տարածքում պատվաստումների վիճակագրությունից, այնուհետև պատասխանել հարցերին` հարցուպատասխանների ձևաչափով:

 

Այցի շրջանակներում փոխնախարարը փոխմարզպետի ուղեկցությամբ շրջայց է կատարել նախ Արմավիրի, ապա Մեծամորի բժշկական կենտրոններում, տեղում ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, զրուցել բուժաշխատողների հետ, մանրամասն հետաքրքրվել մարզում պատվաստումային գործընթացով և դիմելիությամբ։

 

Նշվում է, որ «Քովիդ-19»-ի դեմ պատվաստումներով Արմավիրի մարզն աչքի է ընկնում գրանցած լավ ցուցանիշներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում