Amazon-ը սատարում է ԱՄՆ-ում մարիխուանայի օրինականացման մասին օրենքին
Amazon-ը սատարում է այն օրենքին, որը կօրինականացնի մարիխուանան ԱՄՆ-ում եւ կվերացնի զինակոչիկների` թմրանյութերի թեստավորում անցնելու պահանջը, հաղորդում է AFP-ն:
ԱՄՆ-ի ավելի ու ավելի շատ նահանգներ են օրինականացնում այդ թմրանյութը, չնայած դաշնային մակարդակով այն դեռեւս արգելված է: «Հուսով ենք, որ այլ գործատուներ էլ կմիանան մեզ, եւ որ քաղաքական գործիչները արագ կընդունեն այս օրենքը»,- իր բլոգում գրառում է կատարել Amazon-ի գլոբալ գործողությունների ղեկավար Դեյվ Քլարկը:
«Նախկինում, ինչպես շատ գործատուներ, մենք մարդկանց Amazon-ում աշխատանքից հեռացնում էինք, եթե նրանց մոտ մարիխուանայի օգտագործման արդյունքը դրական էր»,- հավելել է նա: «Բայց հաշվի առնելով օրենքների էվոլյուցիան երկրի տարբեր նահանգներում, մենք այլեւս մարիխուանան չենք ներառի թմրանյութերի թեստավորման մեր ծրագրերում»:
Ինչպես ալկոհոլային խմիչքների դեպքում, միայն միջադեպի համար աշխատակիցներին կստիպեն թեստավորում անցնել:
Նյու Յորքի նահանգապետը մարտին զվարճանքի համար մարիխուանան թույլ տալու մասին օրենք էր ստորագրել՝ միանալով ԱՄՆ 14 այլ նահանգների:
Կարծիքներ