Արդարադատության միջազգային օր

Արդարադատության միջազգային օր

Հուլիսի 17-ը նշվում է որպես Արդարադատության միջազգային օր։ 1998թ․ այս օրը Միջազգային քրեական դատարանի կողմից ընդունվել է Հռոմի կանոնադրությունը՝ որպես հիմնարար փաստաթուղթ և ուժի մեջ է մտել 2002թ․-ի հուլիսի 1-ին։

ՄՔԴ-ն իրավասու է քննել միջազգային հիմնարար հանցագործությունները․ ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություններ, ռազմական հանցագործություններ, ագրեսիա:

ՄՔԴ-ն զբաղվում է Հռոմի Կանոնադրության մասնակից պետությունների տարածքում կամ այլ պետությունների տարածքում մասնակից պետությունների քաղաքացիների կողմից կատարված հանցագործություններով: Ավելին, եթե այն պետությունը, որտեղ տեղի է ունեցել հանցագործությունը, կանոնադրության կողմ չէ, ապա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ՀԽ) իրավունք ունի քրեական հետապնդում սկսելու մանդատ տալ:

Միջազգային քրեական դատարանի կայքի տվյալների համաձայն՝ ողջ գործունեության ընթացքում 30 գործ է ուղարկվել դատարան: Դատավորները կայացրին 10-ը՝ մեղադրական դատավճռի ելքով և չորս՝ արդարացման:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում