ԱՀԿ-ն մտադիր է ստուգումներ անցկացնել այն շրջանների լաբորատորիաներում, որտեղ առաջին անգամ գրանցվել են Covid-19-ի դեպքերը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտադիր է ստուգումներ անցկացնել այն շրջանների լաբորատորիաներում, որտեղ առաջին անգամ գրանցվել են COVID-19 հիվանդության դեպքեր։ Այս մասին հայտնել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Տեդրոս Գեբրեյեսուսը։
Տնօրենը հայտնել է նաև, որ կազմակերպության անդամ երկրները նախապես ստացել են նամակներ այդ մասին։
Նա հավելել է, որ ԱՀԿ-ն որոշում է կայացրել ստեղծել մշտական գործող միջազգային գիտական խորհրդատվական խումբ, որը կզբաղվի նոր վիրուսների հետազոտմամբ , որոնք կարող են դառնալ պանդեմիաների պատճառ։
Կարծիքներ