6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Անտիգուայի և Բարբուդայի մերձակայքում
Երկուշաբթի օրը Անտիգուա և Բարբուդա կղզիների ծովում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Նրա խոսքով՝ էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաքից՝ Սենտ Ջոնս քաղաքից 340 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է մոտ 24,2 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգ չի եղել:
Կարծիքներ