Նախորդ շաբաթ արձանագրվել է վայրի կենդանիների հարձակման 5 դեպք
Հունիսի 5-11-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 578 դեպք, որից 162-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 64, երկաթգծի ուղիներին պատահարի, կենսապահովման կոմունալ համակարգերում վթարի, սողանքի՝ 1-ական, քարաթափման՝ 7, տեղատարափ անձրևի, ուժեղ կարկուտի, սելավի՝ 2-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 5, որոնողափրկարարական՝ 3, օձի նկատման՝ 103, թունավորման՝ 9, ինքնասպանության փորձի՝ 10, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 68, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 186, կեղծ ահազանգի՝ 7, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 27, հրդեհի կեղծ կանչի՝ 23 և 57 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 10 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 8 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 130, զոհվել՝ 7 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:
Կարծիքներ