Պետական աջակցություն՝ նոր աշխատողների մասով վճարված եկամտային հարկի 50 տոկոսի չափով

Պետական աջակցություն՝ նոր աշխատողների մասով վճարված եկամտային հարկի 50 տոկոսի չափով

ՀՀ կառավարության 2022 թ. մարտի 24-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշմամբ սահմանված կարգով պետական աջակցություն ստանալու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն է դիմել 58 կազմակերպություն։

Այս մասին տեղեկացնում է ԲՏԱ նախարարությունը։

Շահառու է հանդիսացել 47 կազմակերպություն, որոնց վճարվել է 7,857,245,293 ՀՀ դրամի չափով պետական աջակցություն։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում