Արոնյանը հաղթեց Skilling Open-ի քառորդ եզրափակիչի առաջին մրցափուլում
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել Skilling Open 2020 մրցաշարի քառորդ եզրափակիչում:
Արագ շախմատի առցանց մրցաշարի այս փուլում Արոնյանի մրցակիցը ռուս Յան Նեպոմնյաշչին էր: Արագ շախմատի 4 պարտիաներում Արոնյանը մեկն ավարտեց ոչ-ոքի, մեկում պարտություն կրեց, իսկ երկուսում հաղթանակ տոնեց: Եվս չորս պարտիա կկայանա նոյեմբերի 26-ին:
Skilling Open-ը կազմակերպում է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մրցաշարը մեկնարկել է նոյեմբերի 22-ին և կեզրափակվի նոյեմբերի 30-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար: Այն բաղկացած է 15 տուրից:
Կարծիքներ