Բայդենը եւս մեկ հեռախոսազրույց է վարել Մակրոնի հետ
ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը եւ Էմանուել Մակրոնը փետրվարի 6-ին հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը: Զրույցը կայացել Է Մոսկվա Ֆրանսիայի պետության ղեկավարի այցի նախօրյակին:
«Ղեկավարները քննարկել են գործադրվող դիվանագիտական ջանքերը եւ դիմադարձման ջանքներն ի պատասխան Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի զինված ուժերի շարունակվող կուտակման, ինչպես նաեւ հավաստել են Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությունը: Նրանք պայմանավորվել են, որ իրենց անձնախմբերը կպահապանեն կապը եւ կշարունակեն կոնսուլտացիաները մեր դաշինկիցների եւ գործընկերների, այդ թվում Ուկրաինայի հետ»,- ասված Է հաղորդագրության մեջ, որը տարածել Է Սպիտակ տունը:
Սա արդեն ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների երկրորդ հեռախոսազույցն Է շաբաթվա ընթացքում, նախորդը կայացել Էր փետրվարի 2-ին: Փետրվարի 7-ին նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում կընդունի իր ֆրանսիացի պաշտոնակցին: Ինչպես հայտնել Է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ղեկավարները, որոնք երեք անգամ հեռախոսով զրուցել են վերջին երկու շաբաթվա ընթացքում, մտադիր են արծարարծել շատ թեմաներ:
Փետրվարի 8-ին Ֆրանսիայի նախագահը պլանավորում Է այցելել Ուկրաինա: Ինչպես իր հերթին տեղեկացրել Է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբիել Ատալը, Մակրոնի այցերը Մոսկվա եւ Կիեւ կդառնան Ուկրաինայի շուրջ իրադրության ապաԷսկալացման՝ Փարիզի ջանքերի շարունակությունը: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ավելի վաղ նման տեղեկատվությունը որակել Է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում:
Նա ընդգծել Է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում եւ հիշեցերել Է, որ ռուսական զորքերի բոլոր տեղաշարժերը տեղի են ունենում իր սեփական տարածքում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել Է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ