Սևանա լճում սիգի որսի ժամկետը երկարաձգվեց մինչև հոկտեմբերի 15-ը․ ավելացվեց նաև չափաքանակը
ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2021 թվականի համար սիգի արդյունագործական նպատակներով որսի չափաքանակն ավելացվեց ևս 50 տոննայով, և որսի իրականացման ժամկետը երկարաձգվեց մինչև հոկտեմբերի 15-ը: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Սուրեն պապիկյանն իր խոսքում ասաց, որ նախկինում Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 250 տոննա չափաքանակ: Արդյունագործական որսն իրականացվել է 2021 թվականի մայիսի 14-ից: Կնքվել է 303 պայմանագիր շուրջ 221 տոննա սիգի արդյունագործական որս իրականացնելու համար: Քննարկման են ենթարկվել նաև ձկնորսների դժգոհությունները՝ կապված որսի ժամկետը մինչև սեպտեմբերի 1-ը սահմանելու հետ։ Առաջարկվել է մարզում առկա սոցիալական խնդրի կարգավորման նպատակով վերանայել օգտագործման համար սահմանված չափաքանակը և պայմանագրերի գործունեության ժամկետները: Ձեռք է բերվել համաձայնություն 2021 թվականի համար սիգի արդյունագործական նպատակներով չափաքանակն ավելացնել ևս 50 տոննայով:
Կարծիքներ