Հանդիսավոր նիստ՝ նվիրված ԱԻՆ աշխատակցի օրվան. մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են
Արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 4-ին կայացել է ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստ: Գերատեսչության ղեկավար Անդրանիկ Փիլոյանը շնորհավորել է աշխատակցի օրվա առթիվ, բոլորին մաղթել անփորձանք աշխատանք և հաջողություններ։ Միևնույն ժամանակ Անդրանիկ Փիլոյանն ընդգծել է, որ այս տարի տոնը նշվում է երկրի և ազգի համար դժվարին ժամանակահատվածում:
Նախարարության աշխատակիցներին շնորհավորական ուղերձներ են հղել նաև ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն ու ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը: Շնորհավորանքներից զատ` նախարարության մի խումբ աշխատակիցներ և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ արժանացել են նաև պատվոգրերի, ստացել մեդալներ, առաջին սպայական կոչում և հուշանվերներ:
Կարծիքներ