Սուրեն Պապիկյանը ԻԻՀ դեսպանին ներկայացրել է Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի վերաբերյալ մանրամասներ է հայտնել

Սուրեն Պապիկյանը ԻԻՀ դեսպանին ներկայացրել է Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի վերաբերյալ մանրամասներ է հայտնել

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Պաշտպանության նախարարը դեսպանին ներկայացրել է սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի վերաբերյալ մանրամասներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում