Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են. Փաշինյան

Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սոթքի և Նորաբակի ուղղությամբ հերթական սադրանքին։ 

«Այսօր Ադրբեջանի զինված ուժերը, օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և ականանետեր, Սոթքի և Նորաբակի մոտակայքում Հայաստանի մարտական դիրքերի ուղղությամբ թիրախավորել են N դիրքերը, ինչի հետևանքով զոհվել է 3 զինծառայող, վիրավորվել ՝ 2-ը: Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները` զուգորդված ռազմատենչ հռետորաբանությամբ, Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են»,- X-ի իր միկրոբլոկում գրել է Փաշինյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից ինտենսիվ կրակ է վարել Սոթքի, ավելի ուշ նաև Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ, ականանետ, ԱԹՍ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմը հայտարարել է 3 զոհի և 2 վիրավորի մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում