Երեկ ուշ երեկոյան Ադրբեջանի ԶՈւ-ն անկանոն կրակ է բացել Տավուշի որոշ ուղղություններով. ՊՆ

Երեկ ուշ երեկոյան Ադրբեջանի ԶՈւ-ն անկանոն կրակ է բացել Տավուշի որոշ ուղղություններով. ՊՆ

Նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։

ՊՆ-ից հայտնում են, որ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Նոյեմբերի 18-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում