Հորդանանի ռեստորաններից մեկում մատուցված ոչ թարմ մսով շաուրմայից 800 մարդ է թունավորվել, 1 երեխա մահացել է
Հորդանանի մայրաքաղաք Ամմանի մոտակայքում գտնվող ռեստորաններից մեկում ոչ թարմ մսով շաուրմա է մատուցվել, որից ստացած սննդային թունավորման հետևանքով ավելի քան 800 մարդ է հոսպիտալացվել, մահացել է մեկ երեխա, հայտնում է bbc.com կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ մեծ թվով տուժածներ լրագրողներին հայտնել են, որ ռեստորանը հաճախորդներին մեծ զեղչով է շաուրման առաջարկել։
Երկրի առողջապահության նախարար Սաադ Ջաբերի խոսքով՝ տուժածներից մեկը՝ հնգամյա մի տղա, թունավորման հետևանքով մահացել է։ Այժմ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում 4 մարդ է գտնվում, ևս 321 հոգի՝ սովորական հիվանդասենյակներում։ Մնացած տուժածներին արդեն դուրս են գրել հիվանդանոցներից։
Նշվում է, որ ռեստորանի տերը և ևս երկու անձ դեպքի առնչությամբ ձերբակալվել են։
Ռեստորանում անցկացված ստուգումների ընթացքում հայտնի է դարձել, որ շաուրմայի համար օգտագործված միսը սառնարանում չի պահվել։
Կարծիքներ