Չինաստանից սպառնալիքն աճում Է օրեցօր. Տայվանի ղեկավար
Տայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է, որ Չինաստանի կողմից սպառնալիքն օրեցօր աճում Է, եւ նշել Է, որ հավատում Է հարձակման դեպքում ԱՄՆ-ի աջակցությանը: «Չինաստանից սպառնալիքն աճում Է օրեցօր»,-ասել Է Տայվանի ղեկավարը: Նրա կարծիքով՝ Չինաստանի եւ Տայվանի միջեւ թերիմացության մակարդակի նվազման համար օգտակար կլիներ հաղորդակցության ընդլայնումը:
«Մենք կարող ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ խոսել մեր տարաձայնությունների մասին»,-նշել Է նա: Նա նաեւ կարծիք Է հայտնել, որ ԱՄՆ-ն աջակցություն կցուցաբերի Տայվանին «մայրցամաքի կողմից հարձակման դեպքում»: 1979 թվականի ամերիկյան օրենքը սահմանում Է միասնական Չինաստանի սկզբունքի աջակցություն, սակայն նախատեսում Է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Տայվանին:
ՉԺՀ-ի կենտրոնական կառավարության եւ նրա կղզի նահանգի միջեւ պաշտոնական հարաբերություններն ընդհատվել են 1949 թվականին այն բանից հետո, երբ Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ քաղաքացիական պատերազմում պարտություն կրած Գոմինդանի ուժերը՝ Չան Կայշիի գլխավորությամբ, տեղափոխվեցին Տայվան:
Կղզու եւ մայրցամաքային Չինաստանի միջեւ գործնական եւ ոչ պաշտոնական շփումները վերսկսվել են 1980-ական թվականների վերջերին: 1990-ական թվականների սկզբից կողմերն սկսել են շփվել ոչ կառավարական կազմակերպությունների՝ Տայվանի նեղուցով հարաբերությունների զարգացման Պեկինի ասոցիացիայի եւ նեղուցի միջոցով փոխանակումների Տայբեյի հիմնադրամի միջոցով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ