Րաֆֆու փողոցում ոստիկանների մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ սկսվել է ծառայողական քննություն
Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում սեպտեմբերի 15-ին ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանության պետի հանձնարարությամբ սկսվել է ծառայողական քննություն:
«Ոստիկանությունը միշտ հետևողական է եղել նման երևույթները կանխելու և բացառելու հարցում և այսուհետ էլ ամենայն խստությամբ է արձագանքելու այդպիսի ցանկացած դրսևորման, որ կարող է խաթարել ոստիկանություն-հասարակություն կապի և օրինականության ամրապնդման գործընթացը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Րաֆֆու փողոցում միջադեպ է տեղի ունեցել ոստիկանների և մի կնոջ մասնակցությամբ, որի ժամանակ ոստիկանները փորձել են բերման ենթարկել կնոջը դիմակ չկրելու համար:
Կարծիքներ