ԲԴԽ-ում ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկվել են դատաիրավական ոլորտին առնչվող մի շարք հարցեր

ԲԴԽ-ում ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկվել են դատաիրավական ոլորտին առնչվող մի շարք հարցեր

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամ Դ. Խաչատուրյանն այսօր՝ մայիսի 2-ին, ընդունեցին Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին և ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին դատաիրավական ոլորտին առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Քննարկման մասնակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին համանման հանդիպումները շարունակական դարձնելու և առկա համագործակցությունը խորացնելու վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում