Կարևոր նախաձեռնություն. Պետությունը կվերահսկի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի վերակազմավորման արդյունքում ստեղծվելու է «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ը: Վերակազմավորման արդյունքում էապես ընդլայնվելու են այս կազմակերպության լիազորությունները, և դրանում ընդգրկվելու են գյուղատնտեսական արտադրությանը բարձրորակ հավաստագրված տնկանյութի մատակարարման, սերմերի ու տնկանյութի հավաստագրման, օրգանական գյուղատնտեսական արտադրանքի պետական հավաստագրման գործառույթները:
Սա կարևոր նախաձեռնություն է, քանի որ Հայաստանում որակյալ սերմերի, տնկանյութի մատակարարումը կամ հավաստագրումը, ըստ էության, բարձիթողի վիճակում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ