Ավարտվել է hամակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու գործից անջատված մասի նախաքննությունը

Ավարտվել է hամակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու գործից անջատված մասի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվել են 22-ամյա երիտասարդի կողմից hամակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքերը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 22-ամյա երիտասարդը 2021 թվականի սեպտեմբերի 04-ին, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, adjarabet.am բուքմենյքերական կայքում մուտքագրել է ծանոթի անվամբ իրեն հայտնի գրանցված նույնականացման համարի խաղային հաշվի մուտքանունն և գաղտնաբառը, հասանելիություն ստացել նրա խաղային հաշվին և դրան կցված՝ վերջինիս քրոջ անվամբ թողարկված բանկային քարտի հաշվից մաս-մաս իր խաղային հաշվին է փոխանցել խոշոր չափի գումար՝ ընդհանուր 585․000 ՀՀ դրամ:

Այնուհետև իր հափշտակած գումարը կանխիկացնելու նպատակով զանգահարել է ընկերոջը, այն ներկայացրել որպես խաղադրույքի արդյունքում հաղթած գումար, վերջինիս տրամադրել հիշյալ ծանոթի խաղային հաշիվը, ուղղորդել հափշտակված գումարը փոխանցել իր բանկային հաշվեհամարին, կանխիկացնել այն և հանձնել իրեն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (hափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 2-րդ մասի 2-րդ կետով:

22-ամյա երիտասարդի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում