Հայտնի են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի թեկնածուների անունները
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով փաստաթղթերի ընդունումն ավարտվել է։ Հայտնի են թեկնածուների անունները, որոնք 13-ն են․
Վարդան Ալեքսանյան – 2015-2019 թթ․ «Շիրակի հանրային հեռուստառադիոընկերություն», ռեժիսոր.
Ստեփան Մարտիրոսյան – 2016-2020 թթ․ «ԱՐ» հեռուստաընկերություն, ռեժիսոր.
Վազգեն Ավետյան – 2016-2020 թթ․ «Պանարմենիան Մեդիա Գրուպ», գլխավոր տնօրենի խորհրդական.
Հովհաննես Թովմասյան – 2018-ից «Երեմյան փրոջեքթս» ընկերության գեղարվեստական ղեկավար.
Արթուր Սահակյան – Armenian News Network-ի հիմնադիր, ղեկավար և հեռուստամեկնաբան, «30 minutes» (AMGA TV, Գլենդեյլ, ԱՄՆ) հաղորդաշարի հեղինակ և վարող.
Ռուդիկ Տեր-Գալստյան - «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ հիմնադիր, 2013-2017 թթ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր.
Հովհաննես Մովսիսյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ, տնօրեն.
Արմեն Սարգսյան – տեղեկատվության ոլորտի և մեդիա կառավարման մասնագետ, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար.
Արմեն Պահլավունի – Հանրային հեռուստաընկերության ձայնային ապահովման բաժնի ղեկավար.
Ռուբեն Թումանյան – ռեժիսոր, պրոդյուսեր, 2010-2013 թթ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր.
Արման Չիլինգարյան – Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, 2013-2020 թթ․ «ԱՐ» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր.
Նունե Էլմասյան – 2000-ից Հ2 հեռուստաընկերության ժամանցային ծրագրերի գլխավոր ռեժիսոր.
Արմեն Ահարոնյան, 2003-2009 թթ․ Հանրային հեռուստաընկերություն, հեռուստաօպերատոր:
Համաձայն մրցույթի սահմանված կարգի՝ մրցութային հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերը և որոշում կընդունի մրցույթում հաղթող ճանաչելու մասին։ Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է մրցույթի մասնակիցների հետ անցկացնել հարցազրույց։
FacebookTwitterԱվելին...
Այս Թեմայով
12:1008 Սեպ, 2020Հայտարարվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթՀասարակություն
16:5907 Սեպ, 2020Հաստատվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցութային հանձնաժողովի կազմըՀասարակություն
Լրահոս
«Իմ քայլի» պատգամավորները հանդիպել են Արցախի «ԱԺԿ» խմբակցության ներկայացուցիչներին17:5418 Սեպ, 2020
Աշակերտների դիմակ կրելու վերաբերյալ ուսումնասիրվել է տարբեր երկրների փորձը. ԿԳՄՍ փոխնախարար17:4718 Սեպ, 2020
ԶՈՒ այցելության սահմանափակումները վերաբերում են նաև լրատվամիջոցներին. ՊՆ17:4318 Սեպ, 2020
Հայտնի են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի թեկնածուների անունները17:3618 Սեպ, 2020
Երեքշաբթի օրը Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի17:3218 Սեպ, 2020
11 ավտովթար, 1 զոհ, 16 վիրավոր՝ մեկ օրում17:2718 Սեպ, 2020
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը համալրվել է կլավինովա գործիքով17:1818 Սեպ, 2020
ԱԺ-ն ընդունեց քննարկված օրինագծերը17:0918 Սեպ, 2020
Լուրեր 17:00. 18.09.202017:0018 Սեպ, 2020
Հայաստանի ֆոնդային բորսայի մասնակի վաճառքը կապիտալի շուկայի զարգացման խթան կարող է լինել16:5718 Սեպ, 2020
ԵՄ-ն աջակցում է Հայաստանում սննդի անվտանգության ապահովմանը16:4718 Սեպ, 2020
Նվերներ Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին16:3718 Սեպ, 2020
ՃՈ-ում առցանց հերթագրվելիս մուտքագրվում է տվյալ անձի ներկայացրած վերջին դիմումը16:2918 Սեպ, 2020
Նյութական վնասի փոխհատուցման կարգավորումներ սահմանամերձ համայնքի բնակիչներին16:2018 Սեպ, 2020
«Օրենքով գող» «Ալոյի» և նրա խմբավորման անդամ «Տիզի» կալանքի գործն ուղարկվել է նոր քննության16:1118 Սեպ, 2020
«Շենգավիթ» բժշկական կենտրոնը՝ ծննդկանի մահվան մասին16:0118 Սեպ, 2020
Կարծիքներ