Գիտնականները Covid-19-ին ոչնչացնող պատրաստուկ են հայտնաբերել
Հետազոտողների միջազգային խումբը պարզել Է, որ ֆենոֆիբրատ պատրաստուկը եւ նրա ակտիվ ձեւը՝ ֆենոֆոբրինային թթվածինը, կարող են ոչնչացնել SARS-CoV-2 կորոնավիրոսը մարդու բջիջներում: Այդ մասին ասվում Է Frontiers in Pharmacology հանդեսում հրապարակված հոդվածում։ Ֆենոֆիբրատը դեղամիջոց Է, որն օգտագործվում Է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի խմբի մեջ մտնող հիվանդների խոլեստերինը նվազեցնելու համար:
Գիտնականները դրան ուշադրություն են դարձրել այն պատրաստուկը գտնելու ժամանակ, որը կարող Է խախտել կորոնավիրուսի սպիտակուցային փուշը ACE2 բջջային ռեցեպտորների հետ կապվելու հնարավորությունը: Բջջային կուլտուրաների լաբորատոր գիտափորձերը ցույց են տվել, որ ֆենոֆիբրատը կարող Է վիրուսային բեռնվածությունը նվազեցնել 70 տոկոսով:
Կարծիքներ