ԱՄՆ-ը Սիրիայից Իրաք Է տեղափոխել նավթով լի 80 բենզատար
Ամերիկյան ուժերի ավտոշարասյունն Իրաք Է տարել 80 ավտոցիստեռն՝ սիրիական նավթով: Օգոստոսի 9-ին այդ մասին հայտնել Է Սիրիայի SANA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով մի տեղական աղբյուր։
Ըստ գործակալության տվյալների՝ «Էլ Վալիդ» անցակետով ամերիկացիներն Իրաքի տարածք են տեղափոխել բեռնատարների շարասյուն, որի կազմի մեջ Էին մտնում նավթով 80 ավտոցիստեռններ, ինչպես նաեւ այլ փոխադրամիջոցներ, այդ թվում բեռնատար սառնավտոներ: Նշվում Է, որ ավտոշարսյունն ուղեկցել Է ամերիկյան զրահատեխնիկա: Համանման դեպք Է եղել օգոստսի 5-ին, երբ ամերիկացիները «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» օգնությամբ հենց նույն հսկիչ անցակետով Իրաք են տեղափոխել նավթով 25 բենզատարներ:
Բացի դրանից, ինչպես ավելի վաղ նշել Է SANA-ն, հուլիսի 11-ին նրանք Սիրիայից տարել են ցորենով 24 բեռնատար, հուլիսի 4-ին Իրաք են ուղակել ցորենով 45 բեռնատար եւ նավթով բենզատարներ, իսկ մեկ օր առաջ՝ նավթով եւս 37 ցիստեռն: Սիրիայի Հասեքեի, Դեյր Զորի եւ Ռաքքայի նահանգների տարածքների մեծ մասը, որոնք գտնվում են երկրի արեւելքում եւ հյուսիս - արեւելքում, ներկայումս վերահսկվում են քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» կողմից, որնոց աջակցություն Է ցույց տալիս ԱՄՆ-ը: 2015 թվականից ամերիկյան հրամանատարությունն ինը ռազմակայան Է ստեղծել այդ շրջանում: Դրանցից չորսը գտնվում Է Դեյր Զորի նահանգում՝ նավթի հանքավայրի մոտ, եւս հինգը՝ հարեւան Հասեքեի նահանգում, որը համարվում Է Սիրիայի շտեմարանը: Դամասկոսում ԱՄՆի ռազմական նեկայությունը որակում են որպես ապօրինի օկուպացում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ