Կանադան խոստացել է ևս 18 մլն դեղաչափ պատվաստանյութ տրամադրել աղքատ երկրներին
Կանադայի իշխանություններն աղքատ երկրներին կտրամադրեն հավելյալ 17․7 մլն դեղաչափ պատվաստանյութ, որը նախկինում գնել էին սեփական կարիքների համար։ Այս մասին հայտել է Կանադայի ԱԳՆ-ը։ Նշենք, որ տրամադրվող խմբաքանակն անգլո-շվեդական AstraZeneca ընկերության արտադրանքն է։
Գերատեսչությունում նաև նշել են, որ Կանադան կկրկնապատկի աջակցությունը՝ հօգուտ COVID-պատվաստումների անցկացման միջոցների հավաքման UNICEF-ի արշավի։
Նախարարությունում հիշեցրել են, որ ճգնաժամի սկզբից Կանադայի կառավարությունը ստանձնել է քովիդին արձագանքելու գլոբալ ջանքերի աջակցմանն ուղղված ավելի քան 2․5 մլրդ դոլար հատկացման պարտավորություն։
Կարծիքներ