Պետությունը ձեր աջակիցն է, գործընկերն ու բարեկամը. Վահրամ Դումանյանը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ ուղերձ է հղել

Պետությունը ձեր աջակիցն է, գործընկերն ու բարեկամը. Վահրամ Դումանյանը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ ուղերձ է հղել

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ․

«Սիրելի՛ երիտասարդներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Այս տոնը կոչված է կարևորելու ձեր ներուժն ու կարողությունները, գաղափարներն ու տեսլականը: Երիտասարդությունը հասարակական կյանքի շարժիչ ուժն է, ապագայի նկատմամբ հավատն ու հույսը:

Ձեր երազանքներով ու նպատակասլացությամբ է պայմանավորված պետության վաղվա օրը:

Սիրելի՛ երիտասարդներ, ապրե՛ք այն գիտակցմամբ, որ հենց ձեզ է վերապահված մեր հայրենիքի կայուն զարգացման, բարգավաճման, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում աշխարհին պատվով ներկայանալու և պետությունն առավել ճանաչելի դարձնելու առաքելությունը: Աշխատե՛ք, զարգացրե՛ք ձեր տաղանդն ու հմտությունները, սիրե՛ք, շա՛տ սիրեք հայրենիքը, մարդկանց և աշխարհը:

Երկրագունդը մեկ քայլով ևս ավելի լավը դարձնելու գործում սկսե՛ք ձեր ընտանիքից, գյուղից ու քաղաքից: Հիշե՛ք, այդ կարևոր ճանապարհին պետությունը ձեր աջակիցն է, գործընկերն ու բարեկամը, որ ամեն ինչ անելու է ձեր ներուժն ու հնարավորություներն իրացնելու հարթակները բարելավելու, նորերեը ստեղծելու նպատակով:

Ինչպես գիտենք, 2021 թ. Երիտասարդական մայրաքաղաքը Կապանն է: Առանձնակի շնորհավորում եմ նաև կապանցի երիտասարդներին: Թո՛ղ 2021-յան տիտղոսը հետագայում ևս ապահովի երիտասարդական միջավայրի աշխույժ և թիրախային կենսակերպը:

Մեր երիտասարդներին մաղթում եմ խաղաղ երկինք, ապահով հայրենիքում ապրելու և արարելու, այն
ավելի բարեկեցիկ դարձնելու կամք ու հաստատակամություն»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում