Քանի հաստատված գերի է մնացել Ադրբեջանում. Քննչական կոմիտեի ղեկավարը թվեր է հայտնել
Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի խոսքով՝ այս պահին Բաքվում հաստատված 23 գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են վերջին ագրեսիայի հետևանքով:
Այս մասին նա հայտնել է «Լուրեր»-ի հետ զրույցում:
«Մենք 44-օրյա պատերզմից հետո 32 անձի բռնի անհետացման վերաբերյալ ունենք փաստական տվյալներ, որոնք ներկայացվել են վերպետական ատյանների: Ասեմ ավելին՝ 22-ի վերաբերյալ ունենք եվրոպական դատարանի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումներ, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստը Ադրբեջանը հերքում է»,- հավելել է նա:
Կարծիքներ