Իսրայելական բանակը հայտնել է Գազայում Իսլամական ջիհադի հրամանատարներից մեկի սպանության մասին

Իսրայելական բանակը հայտնել է Գազայում Իսլամական ջիհադի հրամանատարներից մեկի սպանության մասին

Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում գործողության ընթացքում սպանել են պաղեստինյան արմատական ​​«Իսլամական ջիհադ» խմբավորման կարեւոր անդամներից մեկին։ Ինչպես տեղեկացնում է «ТАСС»-ը, այդ մասին հայտնել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։

«Իսրայելի պաշտպանության բանակը և Անվտանգության գլխավոր ծառայությունը սպանել են Գազայի հատվածի հյուսիսային օպերատիվ շտաբի ղեկավարին և «Իսլամական ջիհադի» բարձրաստիճան անդամին։ Մամդուհ Լուլուն «Իսլամական ջիհադ» կազմակերպության հյուսիսային Գազայի հատվածի առաջնորդների օգնականն էր և կապի մեջ էր կազմակերպության արտերկրում գտնվող կենտրոնակայանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լուլուն սպանվել է իսրայելական ռազմաօդային ուժերի ավիահարվածի ժամանակ, որի համար հիմք են հանդիսացել  Իսրայելի Անվտանգության գլխավոր ծառայության հետախուզական տվյալները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում