Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
![Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել](https://freenews.am/uploads/images/image_750x_6566d45f5e1a1.jpg)
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 22։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին այրվում է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1987 թ․)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:35-ին, մարվել՝ 23:02-ին: Այրվել է ավտոմեքենան։
Կարծիքներ