Այսօր վիճակը բավականին խաղաղ էր. Թշնամին երեկվա հարվածից դեռ ուշքի չի եկել և իրեն խելոք է պահում
Բարև ժող ջան.
Դուք չեք կարող պատկերացնել որ ինչ հետաքրքիր դեպքերի եմ հանդիպում շփվելով մեր ազգի ամենա թագավոր տղերքի հետ.
Այսօր վիճակը բավականին խաղաղ էր. Թշնամին երեկվա հարվածից դեռ ուշքի չի եկել և իրեն խելոք է պահում. Տղերքն էլ առիթից օգտվելով իջել էին ստուգելու իրենց գանգատները որը մեծ տոկոսով վերին շնչուղիների գանգատներ են.
Իմ հիվանդներից մեկը իմ տարիքի մոտ մի անձ էր. Հարցրի իր գանգատների մասին. Նա գանգատվում էր հազից և թեթև ջերմությունից. Նա բացատրեց, որ անցյալ շաբաթ հողին է հանձնել զոհված մի տղուն իսկ մյուս տղան էլ վիրավոր և հոսպիտալում է. Ինքն էլ պարզապես տնից փախել է և եկել է շարունակելու կռիվը.
Ես երկար վարկյաններ ուղղակի սառել էի և չէի իմանում ինչ ասել և ռեակցիաս ինչ պետք է լինի? Իմ դեմ կանգնած է մի վեհ աժդահա իր կառուցվածքով և ոգով. Ցանկանում եմ համբուրել նրա ձեռքը որը գրկել էր հրացանը.
Վերջիվերջո ուժ գտա ինձ մեջ հայտնելու իմ ցավակցությունը. Դրանով հանդերձ ինձ այնքան փոքր էի զգում նրա մոտ և մտածում էի արդյոք ինչով են օժտված այս մարդիկ որ այսքան ուժեղ են և արդյոք կարելի է իրենց հաղթել?
Հենրիկ Շահնազարյանի գրառումը
Կարծիքներ