Թալիբները հրահանգել են փակել Աֆղանստանի բոլոր գեղեցկության սրահները

Թալիբները հրահանգել են փակել Աֆղանստանի բոլոր գեղեցկության սրահները

Թալիբների կառավարությունը որոշել է փակել Աֆղանստանում կանանց գեղեցկության բոլոր սրահները, ինչն առաջացրել է ինչպես հասարակության, այնպես էլ միջազգային հանրության բացասական արձագանքը, հայտնում է Euronews-ը։

Արգելքը տարածվում է մայրաքաղաք Քաբուլի և բոլոր նահանգների վրա: Ամբողջ երկրի տարածքում գործող սրահներին մեկ ամիս ժամանակ է տրվել՝ կրճատելու իրենց գործունեությունը: Այս որոշման պատճառները չեն նշվում, սակայն նման պլանների մասին հաղորդվել է դեռ հունվարին։ Թալիբները ոչ պարկեշտ են համարում նախ՝ կանանց աշխատելը, հետո՝ նրանց արտաքինին արհեստական միջամտությունները՝ ներառյալ մազերի կտրվածքը կամ դիմահարդարումը: Նրանք բազմիցս վնասել են տարբեր գեղեցկության սրահների ցուցափեղկերը, ներկել դրանք պատկերող պաստառները:

Նշենք, որ թալիբների իշխանության գալուց ի վեր արգելված է նաև աղջիկ երեխաների ու կանանց կրթությունը երկրում, նրանք չեն կարող հաճախել դպրոցներ կամ այլ կրթական հաստատություններ:

Սա վերջինն է աֆղան կանանց և աղջիկների իրավունքների և ազատությունների սահմանափակումների շարքից, որոնք թալիբները սահմանել են իշխանության վերադառնալուց հետո:

Կանանց արգելված է նաև հաճախել աշխատել մի շարք ոլորտներում և ճանապարհորդել առանց տղամարդ ազգականի:

Այս ամենը առաջացրել էմիջազգային բուռն ընդվզում, մեծացրել երկրի մեկուսացումը, որը ծանր տնտեսական և հումանիտար ճգնաժամ է ապրում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում