ՌԴ ԱԳՆ-ն որոշել է Բոսնիային վերադարձնել Լավրովի՝ նվեր ստացած սրբապատկերը
ՌԴ ԱԳՆ-ն որոշել է վերադարձնել XVIII սրբապատկերը, որը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նվեր է ստացել Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկից: Ինչպես փոխանցում է РБК-ն՝ վկայակոչելկով գերատեսչության հայտարարությունը, սրբապատկերը որոշվել է վերադարձնել՝ դրա ծագումը պարզելու համար:
Դեկտեմբերի 14-ին սերբական СРНА լրատվական գործակալությունը հայտնել է, որ Լավրովի՝ Սարաևո կատարած այցի ժամանակ Դոդիկը Լավրովին է նվիրել ոսկեզօծ շրջանակով 300-ամյա սրբապատկերը, որը գտնվել է Լուգանսկում: Նշվում էր, որ պատկերի հակադարձ կողմում պատկերված է եղել «Կրթության ազգային կոմիտե, Ուկրաինա. Օդեսայի շրջանային հանձնաժողով» գրությունը։
Այդ հրապարակումից հետո Ուկրաինայի դեսպանատունը բողոքի նոտա է ուղարկել Բոսնիա և Հերցեկովինայի ԱԳՆ՝ պահանջելով բացատրել, թե ինչու են Լավրովին նվիրել «Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքում» հայտնաբերված սրբապատկերը:
Կիևից հայտարարել են, որ սրբապատկերը, որը հավանաբար Նիկոլայ Հրաշագործին է պատկերում, ուկրաինական մշակութային ժառանգության մի մաս է: Դրանից հետո Բոսնիայի դատախազությունը ստուգումներ է սկսել:
Կարծիքներ